Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մեկնարկել է շախմատային թագի համար պայքարը

Մեկնարկել է շախմատային թագի համար պայքարը
15.05.2012 | 00:00

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում մեկնարկել է Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցամարտը: Խաղացված առաջին երկու տուրից հետո առայժմ հավասարություն է, երկու պարտիաներն էլ ունեցել են խաղաղ ելք, երկուսում էլ առաջարկությունն արվել է հավակնորդի` Բորիս Գելֆանդի կողմից:

Չմտնելով հավելյալ մանրամասների մեջ, նշենք, որ ուժեղագույնը որոշվելու է տասներկու պարտիաների ընթացքում: Հավասար` 6:6, հաշվի դեպքում առավելությունը չի տրվի աշխարհի չեմպիոնին, այլ կխաղարկվի լրացուցիչ ևս չորս պարտիա, իսկ եթե դրանք էլ հաղթողին ի հայտ չբերեն, կավելացվեն ևս երկուսը:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը երկու միլիոն եվրո է, որը տրամադրել է բիզնեսմեն Անդրեյ Ֆիլատովը:

Ինչ վերաբերում է թագի համար պայքարը պատկերասրահում անցկացնելու գաղափարին, այն, որպես այդպիսին, որքան էլ ուշագրավ է, այնուամենայնիվ, նորություն չէ: Դեռևս 1935 թվականին նման բան եղել է Իոսիֆ Ստալինի առաջարկով. այն ժամանակ ընտրությունը կանգ է առել Պուշկինյան պատկերասրահի վրա:

Երեկ կայացավ մրցամարտի երրորդ տուրը: Սպիտակներով խաղում էր աշխարհի չեմպիոնը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3103

Մեկնաբանություններ